ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-թուրքական հարաբերություներում համարժեք քայլը Հայաստանն արել է․ թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ դեռ 2021 թվականին ասել էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

Քննարկվում են Մարգարայի անցակետի բացումը և հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների ստեղծումը։ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ անցակետը Հայաստանի համար տնտեսապես մեծ հնարավորություններ կբացի։ Մարգարայի անցակետը Թուրքիայի համար ևս շահավետ կլինի, քանի որ դեպի արևելք ամենակարճ ճանապարհը Թուրքիայի համար անցնում է Հայաստանով։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս