
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին: