
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բանակցությունները կարող են լինել Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է․ Բաքուն և Երևանը վերջնականապես վերջ կդնեն այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում»,- ասել է պետության ղեկավարը։
«Անհրաժեշտության դեպքում մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը՝ ցանկացած ձևաչափով»,- պարզաբանել է Պուտինը։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է , որ «նրանք իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում բարեխճորեն կատարել են»:
Օֆելյա Հովհաննիսյան