
Քաղաքապետ ընտրելուց հետո փոխքաղաքապետերի և թաղապետերի պաշտոնները բաժանելու ժամանակն է:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, սակայն, դեռ որոշում չունեն՝ փոխքաղաքապետերի և թաղապետերի պաշտոններում ովքե՞ր են նշանակվելու:
ArmLur.am-ի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ դեռ այս հարցով որոշում չունեն, առաջիկայում քննարկում կանեն և վերջնական որոշում կկայացնեն:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նույնպես ասաց, թե փոխքաղաքապետի և թաղապետերի պաշտոնների բաշխման հետ կապված հարց չեն քննարկել. «Դեռ նման քննարկում չենք ունեցել: Թե՛ մեր քվեարակությունը, թե՛ կոալիցիան բացարձակ պաշտոնների բաժանման հետ կապ չուներ։ Այնպես որ այդ ամենը երկրորդական է»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան