
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցի ընթացքում Էրդողանը ասել է, որ հատկապես Արևմուտքը պետք է քայլեր ձեռնարկի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար։
Թուրքիան Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ Իսրայելի գործողությունները համարում է մարդու իրավունքների խախտում։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտը հնարավոր է երկու պետությունների ստեղծմամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Օֆելյա Հովհաննիսյան