Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել են Իսրայել:
Մեցոլան հայտնել է որ իր այցը կօգտագործի պատանդներին անհապաղ ազատ արձակելու կոչեր անելու համար, ինչպես նաև կխնդրի ստեղծել մարդասիրական միջանցք և պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքները Գազայի հատվածում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցի ընթացքում Էրդողանը ասել է, որ հատկապես Արևմուտքը պետք է քայլեր ձեռնարկի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար։
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում: Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բանակցությունները կարող են լինել Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան