Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական, և բացասական հետևանքներ է ունենում անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:
Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել հասարակությունում և գործունեություն ծավալել: Մյուս գործոնն այն է, որ անգամ բռնության ենթարկված անձը հաճախ չի գիտակցում, որ բռնության է ենթարկվում:
ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Ծովինար Կարապետյանի հետ, հասկանալու համար, թե ինչպես պայքարել բռնության դեմ կամ առհասարակ խուսափել բռնությունից՝ անդրադառնալով նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:
Մանրամասնները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան,Հովսեփ Հովսեփյան