ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Պուտինը, մասնավորապես, հայտարարել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին։ Վարչապետ Փաշինյանը ինձ զանգել է, մենք խոսել ենք իրար հետ, այդ թվում՝ այսօրվա համաժողովի մասին։ Այնտեղ հանգամանքներ կան, որոնք ես հասկանալի եմ համարում։ Չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է՝ հարցրեք Հայաստանի վարչապետին։ Դե, որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»։