
ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, հրետանի և զինամթերք կփոխանցի Իսրայելի պաշտպանության բանակին։ Այս մասին հայտնում է Defence News մասնագիտացված հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին։
Պենտագոնի աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի համար կտրամադրի նաև ճշգրիտ կառավարվող զինամթերք և հրթիռներ։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ զինամթերք և ինչ քանակությամբ է փոխանցվելու։