Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով աշխատանքի վերսկսման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։

«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս