ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Արմեն Աշոտյանի դատական նիստը: Ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել Հակակոռուպցիոն դատարանում, որոնք եկել էին Արմեն Աշոտյանի դատի ժամանակ դատարանում հնարավոր անկանոն վիճակը կարգավորելու համար։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժը: Ուզում եմ ծանոթանալ հաշվարկման կարգին:

Ամալյա Մխոյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայասատանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում՝ յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը, կամ խնամակալ ճանաչված անձի՝ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ կուսակցություն բացելու համար որն է առաջին քայլը։ Խնդրում եմ ներկայացնել կարգը։

Արտակ Մնացականյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կուսակցությունը ՀՀ քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձեւերով ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Կուսակցությունը ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ: Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 100 հիմնադիր։ Համագումարը կուսակցություն ստեղծելու առաջին քայլն է. անհրաժեշտ է կուսակցության պետական գրանցում։ Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առեւտրային իրավաբանական անձի կարգավիճակ: Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում, պետական այլ կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արգելվում է ՀՀ տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաեւ հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը:

 

 

 




Լրահոս