
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին` ժամը 12.30-ի դրությամբ, Երեւան-Գորիս ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել է:Բուքի պատճառով առաջացող ձյան բերվածքների կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը բաց է երթևեկության համար:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խնդրում է վարորդներին եղանակային նման պայմաններում երթևեկելիս օգտագործել ձմեռային անվադողեր:Հանրապետության տարածքում մնացած մայրուղիները ազատ երթևեկելի են: