
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի X-ի միկրոբլոգում նշված է, որ Ֆրանսիան 1 մլն եվրոյի ներդրում է արել։ Այն նախատեսված է ՊՀԾ կողմից Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար
«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին»-ասված է հաղորդագրության մեջ։