ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույցում ԱՄՆ օրենսդիրներին զգուշացրել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը հարավային ուղղությամբ կարող է ներխուժել Հայաստան: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրի՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը:
Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։