
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության: Բնակչության ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։
Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական ծագում»,- գրել է Բեգլարյանը։