«Զանգեցի, հեռախոսը վերցրեց ու միանգամից հայհոյանքով պատասխանեց». լեզվակռիվ՝ Տիգրան Հակոբյանի ու Արսեն Բաբայանի միջեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը քաղաքական կոշտ գնահատականներով գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի հանրահավաքին:

Տիգրան Հակոբյանի գրառման տակ փաստաբան Արսեն Բաբայանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ինքը, ՀՌՀ նախագահ լինելով, կաշկանդված չէ քաղաքական զսպվածությամբ:


Բաբայանի հարցին Տիգրան Հակոբյանը վիրավորանքով էր պատասխանել ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում, ինչին ի պատասխան Արսեն Բաբայանը նույնպես վիրավորանքով էր արձագանքել նրան:

ArmLur.am-ին Արսեն Բաբայանը պատմեց, որ մեկնաբանություններում այս փոխադարձ վիրավորանքներից հետո Տիգրան Հակոբյանը ջնջել է իրեն ֆեյսբուքյան ընկերների ցանկից, ինչից հետո Բաբայանը նամակ է գրել նրան՝ պարզելու, թե ինչու՞ է վիրավորել իրեն, սակայն Հակոբյանը չի պատասխանել.

«Մինչ այդ messenger -ով երկխոսություն եղել էր մեր միջեւ, նա իմ ծնունդն էր շնորհավորում, կապ էր պահում ինձ հետ, բայց նամակիս չպատասխանեց, ստիպված եղա զանգահարել, քանի որ մտածեցի կարող է սխալ է հասկացել գրառումս: Զանգեցի, հեռախոսը վերցրեց ու միանգամից հայհոյանքով պատասխանեց, ես էլ համապատասխան հայհոյանքներ տվեցի ու անջատեցի հեռախոսը, քանի որ այլեւս իմաստ չուներ նրա հետ խոսել:Հաջորդ խոսակցությունը կարող էր ավելի ծանր լինել՝ դեմ առ դեմ», -ասաց Բաբայանը:




Լրահոս