
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին:
ԱԽ քարտուղարը ողջունել է Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները: