Գերեզմանոցի 115 զարդանախշ են հափշտակել. հնչել է կրակոց. ինչ է կատարվել Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Պետրոսի Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հովհաննես Միքայելյանի, Անդրանիկ Առաքելյանի հետ իրենց գումարային հարցերը լուծելու նպատակով պայմանավորվածություն են ձեռք բերել գերեզմանոցից կատարել գողություն՝ մասնավորապես ալյումինե զարդանախշեր համատեղ հափշտակելու շուրջ: Այնուհետև հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ-ի մայիսի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Հովհաննես Միքայելյանը Երևան-Երասխ ավտոճանապարհին հանդիպել է Սարգիս Փանոսյանին և Անդրանիկ Առաքելյանին ու համաձայն նախնական պայմանավորվածության Սարգիս Պետրոսի Փանոսյանին պատկանող ,,Օպել,, մակնիշի 37OM 329 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Արարատի մարզի Կանաչուտ բնակավայրի գերեզմանոց:

Հասնելով հիշյալ վայր՝ ավտոմեքենան կայանել են գերեզմանոցից քիչ հեռու և մոտեցել են Ժորա Վարդանյանի, Մուրադ Եփրեմյանի, Մուրադ Նիկողոսյանի, Պողոս Խուդոյանի ընտանեկան գերեզմաններին, որտեղ Հովհաննես Արկադիի Միքայելյանը, Սարգիս Փանոսյանը և Անդրանիկ Առաքելյանը խմբի կազմում, միմյանց փոխլրացնելով, հափշտակություն կատարելու նպատակով սկսել են իրենց հացավոր գործողությունները՝ այն է՝ Սարգիս Փանոսյանը բռնել է գերեզմանների սահմանները կանխորոշող մետաղյա ճաղավանդակների վրա առկա ալյումինե զարդանախշերը, Անդրանիկ Առաքելյանը գործիքով քանդել է, իսկ Հովհանենս Միքայելյանը ընդհանուր 115 հատ, 126,500 ՀՀ դրամ արժողությամբ ալյումինե զրդանախշերը դասավորել է՝ հիշյալ գործողություններն ավարտելուց հետո ,,Օպել,, մակնիշի 37 OM 329 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում բեռնելու և այդ եղանակով գաղտնի հափշտակություն կատարելու համար: Մինչդեռ վերջիններս դիատվորության մեջ ընդգրկված՝ ընդհանուր 115 հատ ալյումինե զարդանախշերի հափշտակությունը նրանց կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ նկատվել են Կանաչուտ բնակավայրի բնակիչներ Վարդան Առաքելյանի և Արտյոմ Սիմոնյանի կողմից, որից հետո Սարգիս Փանոսյանն ու Անդրանիկ Առաքելյանը դիմել են փախուստի, սիկ Հովհաննես Միքայելյանըւ՝ Վարդան Առաքելյանի ձեռքում գտնվող հրացանից արձակված կրակոցից առաջացած մարմնական վնասվածքներով բռնվել ու տեղափոխվել է հիվանդանոց:

Քնար Մանուկյան




Լրահոս