
Լիոնել Մեսսին խոսել է Պարագվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրի խաղում իր թիմի հաղթանակի ու իր վիճակի մասին։ Հանդիպմանը հարձակվողը փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։ Մինչ այդ Մեսսին բաց էր թողել MLS-ում «Ինտեր Մայամիի» մի քանի հանդիպում։
«Ուրախ եմ, որ նորից խաղում եմ: Միշտ էլ դժվար է պահեստայինների նստարանից փոխարինման դուրս գալը, հատկապես նման լարված խաղում: Ես եկել եմ հավաքական նրանից հետո, երբ ընդամենը մի քանի րոպե էի անցկացրել իմ թիմի կազմում: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք ու լավ խաղացինք»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: