Հոկտեմբերի 13-ին Մյասնիկյան պողոտայում 19-ամյա Ստեփանակերտցի տղային գտել են անգիտակից վիճակում։
Այս դեպքը հարազատների մոտ խիստ մտահոգության ու լուրջ կասկածների տեղիք է տվել։ Բանն այն է,որ սեպտեմբերի 19-ի պատերազմի մասնակցած տղայի հարազատները պնդում են,որ իրենց տղան այնքան հավասարակշռված ու նորմալ անձնավորություն է, որ չէր կարող Մյասնիկյան պողոտայի մոտ գտնվող կամրջից ցած նետվեր։
Հարազատները կասկածներ ունեն,որ 19-ամյա տղայի նկատմամբ սպանության փորձ է եղել.
<Մենք Աստված ենք կանչում մեր տղան գիտակցության գա ու ամեն ինչ կբացահայտվի։ Կրկնում եմ՝ մեր երեխան չէր կարող իր կյանքին վերջ տալ, նա շատ ուրախ այդ օրը տանից դուրս է եկել, որ գնար աշխատանքի ընդունվեր,բայց չի հասել աշխատանքի վայր։