
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-27-ը կմեկնի Լուանդա (Անգոլայի Հանրապետություն):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
ՔՊ-ական պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջերի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան