
Տեղի բնակչությունը չի պատրաստվում տարհանվել Գազայի հատվածից: Դա նրանց հողն է։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Սա մեր հողն է, մեր հայրենիքը, մեր տներն են։ Ինչու՞ պետք է գնանք Սինայի թերակղզի: Իսրայելն ուզում է դա, բայց մենք դա չենք ուզում»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով Գազայի հատվածից տեղի բնակչությանը տարհանելու հարցին։