ՔՊ-«Հանրապետություն» դաշինքը թաղապետերի պաշտոններն է «բաժանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական շրջանի ղեկավարի երեք պաշտոն տալու է «Հանրապետություն» կուսակցությանը:

Մեր աղբյուրների տեղեկություններով՝ հիմա թեժ քննարկումներ են ընթանում այս հարցով: Նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը ևս նույն կուսակցությունից է:

Երևանի Նոր նորք ու Դավիթաշեն վարչական շրջանները եւս «Հանրապետություն» կուսակցությունը կուրացիա կանի: Դավիթաշենը ևս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռևս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը:

Թեեւ «Հանրապետություն» կուսակցությունից մեզ հայտնում են, որ դեռ փոխքաղաքապետերի կամ թաղապետերի հարց չեն քննարկել, բայց մեր հավաստի տեղեկություններով, ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը իրար մեջ արդեն պաշտոնների բաժանում արել են:




Լրահոս