Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ:Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժի պետի տեղակալ Յուրա Պապյանի և քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնրարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: