
Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
Այս մասին տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։