
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի քաղաք Ստրումիցա, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: