
18-ամյա ֆուտբոլիստ Ալվարո Պրիետոն, որը հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնի «Կորդոբա» ակումբում, անհետացել է երեք օր առաջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը:
Հաղորդվում է, որ Պրիետոյին վերջին անգամ տեսել են Սևիլիայի Սանտա Խուստա երկաթուղային կայարանում, որտեղ նա պատրաստվում էր նստել Կորդոբա ուղևորվող գնացքը: Սրանից հետո ֆուտբոլիստը դադարել է կապի դուրս գալ։
Իրավապահներն օպերատիվ կերպով կազմակերպել են որոնողական աշխատանքներ, սակայն դրանք բարդանում են նրանով, որ 18-ամյա խաղացողին անհետացումից հետո ոչ մի տեսախցիկ չի տեսագրել: Ընդգծվում է, որ Պրիետոյին վերջինը տեսել են երկաթուղային կայարանի աշխատակիցները, որոնք խնդրել են նրան հեռանալ կայարանից, երբ նա փորձել է դուրս գալ գծերի վրա՝ անցնելով ստորգետնյա մի քանի թունելով։
Ֆուտբոլիստի մայրը կարծում է, որ իր որդուն կարող էին առևանգել: