ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կրկին կայցելի Իսրայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 16-ին կրկին կմեկնի Իսրայել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը, տեղեկացնում է Reuters-ը։

Բլինքենի վերջին այցը Իսրայել տեղի է ունեցել ընդամենը հինգ օր առաջ, հիշեցնում է The Jerusalem Post-ը։

Միլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարը խորհրդակցություններ կանցկացնի Իսրայելի իշխանությունների հետ։

Ամերիկայի բարձրաստիճան դիվանագետը մեկնում է Մերձավոր Արևելք՝ փորձելով կանխել պատերազմի ավելի լայն կոնֆլիկտի վերածումը, հավելել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:




Լրահոս