
Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստանընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղի մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):