Ադրբեջանի նախագահը ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին նշանակել է Ստեփանակերտ քաղաքի պարետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկություն էր տարածել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել հայազգի Սարգիս Գալստյանը:
Հակոբյանը նաև հավելել էր, որ Սարգիս Գալստյանն Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր, ավելին՝ նա կասկածներ էր նաև հայտնել, թե Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»:
Այսպիսով, ստացվում է, որ Թաթուլ Հակոբյանը կեղծ տեղեկություններ է տարածում՝ կա՛մ միոտւմնավոր, կա՛մ էլ առանց տեղեկությունը ճշտելու։
Ի դեպ, Թաթուլ Հակոբյանի այս գրառումից հետո սոցցանցերում մեղադրանքների հոսք սկսեց Սարգիս Գալստյանի հասցեին, թե վերջինս դավաճան է:
Քրիստինա Մուշեղյան