
ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ 2014 թ. մարտի 15-ին քաղաքացիներին կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Խորհրդատվությունը կտրամադրեն ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի անդամները ՀՀ փաստաբանների պալատի շենքում (ք. Երևան, Զաքիյան 3) ժամը 11.00-15.00։ Խորհրդատվություն ստանալու համար նախապես գրանցվել 560776 (#101) հեռախոսահամարով: