Ալեն Սիմոնյանը վերադարձել է «ակունքներին»։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտած մերօրյա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակին՝ դեռևս 1995-1996 թվականներից խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել էր Հայաստանի լիգայի չեմպիոն։ Իսկ ահա ավելի ուշ՝ 2004-2008 թվականներին նկարահանվել է «Փախուստ բանտից», «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Ալեն Սիմոնյանը նաև «Ալաբալանիցա» Ֆիլմի գծային պրոդյուսերն ու «Նո Քոմմենթ» ներկայացման տնօրենն է եղել։
Սակայն Սիմոնյանին ավելի հոգեհարազատ էր կարծես քաղաքական կյանքը: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սիմոնյանը 2018 թվականից, արդեն դառնալով իշխանական թևի ներկայացուցիչ, դադարեցրեց իր ստեղծագործական գործունեությունը դերասանական ասպարեզում:
Տեւական դադարից հետո, Ալեն Սիմոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի գովազդային պաստառով՝ կից գրելով. «Հայկական արտադրության լավագույն ֆիլմերից մեկը», նշելով ֆիլմի պրոդյուսեր Գոռ Կիրակոսյանի էջը:
Մ.Ղ.