
Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը հերքեց այն տեղեկությունը, թե վարդենիսցիներն այսօր փակել են Քարվաճառ տանող ճանապարհը:
«Նման բան չկա, ես ամբողջ օրը քաղաքում եմ եղել, ո՞վ է նման հերյուրանքներ տարածում, սուտ են ասում: Նման բան ասողը պետք է պատասխան տա»,- զայրացած ասաց քաղաքապետը:
Նա նաև հերքեց այն խոսակցությունը, թե ինքն այսօր եղել է Գեղարքունիքի մարզային վարչության պետի մոտ, ավելին ` իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե վարդենիսցիները բողոքում են քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանից:
Հիշեցնենք, սակայն, որ այսօր armlur.am-ը hրապարակել էր մի քանի լուսանկարներ, որում պարզ երևում է ` ինչպես են քաղաքացիները մտնում Վարդենիսի քաղաքապետարան:
Ինչ վերաբերում է բնակիչների սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, որի պատճառով մարդիկ ստիպված են Սոտքի հանքից հանքաքար գողանալուն, Վոլոդյա Խլոյանը դա ևս հերքեց ` ասելով, որ մարդիկ նորմալ աշխատում են: