ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հումանիտար հրադադար Գազայի հարավում․ այն կտեւի մի քանի ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը, ԱՄՆ-ն եւ Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հատվածի հարավում առավոտյան ժամը 9-ին ժամանակավոր հրադադարի մասին, ինչը համընկել է Եգիպտոսի կողմից Ռաֆահի սահմանային անցումը բացելուն՝ Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիների տարհանման եւ հումանիտար օգնության համար, Reuters-ին տեղեկացրել են եգիպտական անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։

Նրանց խոսքով՝ հրադադարը կտեւի մի քանի ժամ։ Նրանք նաեւ տեղեկացրել են, որ երեք երկրները պայմանավորվել են, որ Ռաֆահը կբացվի երկուշաբթի, մինչեւ Գրինվիչի ժամանակով ժամը 14.00-ն։

Իսրայելցի զինվորականները եւ Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։




Լրահոս