Եգիպտոսը մտադիր է միջազգային գագաթնաժողով անցկացնել՝ նվիրված Գազայի հատվածի շուրջ լարվածությանը։
Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։
Եգիպտոսի ղեկավարի խոսքով՝ Եգիպտոսը պատրաստ է միջազգային տարածաշրջանային գագաթնաժողով անցկացնել՝ քննարկելու դեէսկալացիայի և Գազայի հատվածի ապագան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Եգիպտոսը որոշել էր փակել Ռաֆահի անցակետը, համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 11-ի երեկոյան։
Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի աշխատանքը վերսկսվել է։ Տեղանքը բացվել է այսօր առավոտյան, սակայն սպասվում է, որ կփակվի այսօր երեկոյան:
Օֆելյա Հովհաննիսյան