ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թալանել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի եղբոր տունը․ նախագահը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ թալանել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանի եղբոր առանձնատունը: Ավելին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանի նախագահն անձամբ է զանգահարել եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրավապահներին:  Ենթադրյալ հանցագործները տարել են մոտ 230 հազար դոլարի ոսկի ու «Ռոլեքս Ավի» տեսակի թանկարժեք ժամեր։

Ի դեպ, ըստ լուրերի՝ տանը խոշոր չափի գումար է եղել, որը, ըստ էության, գողերը չեն հայտնաբերել:

Նկատենք, որ ենթադրյալ հանցագործները տեղեկացված են եղել, որ տանը մարդ չկա ու մտել են տուն:

Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42- ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է և տանից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս