ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործարարների բանկային գաղտնիքը բաց կլինի ՊԵԿ-ի համար․ նախագիծ է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննարկման մտած օրենքի նախագիծը, ըստ ՊԵԿ-ի,  բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ Սակայն ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա:

Իրավաբան Մուշեղ Խաչիկյանը կարծում է, որ օրենքի ընդունման պարագայում բազում խնդիրներ կլինեն, դրանց թվում այս օրենքի պատճառով Հայաստանը կարող է բաց թողնել արտասահմանյան որոշ խոշոր ներդրողների։ Այս օրենքի ընդունումը, ըստ գործարարների, խանգարելու է նաև իրենց աշխատանքի բնականոն ընթացքին։

Փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նշում է, որ եթե օրենքն ընդունվի՝ օրենքին դեմ անձինք այն կբողոքարկեն վարչական դատարանում, ապա Սահմանադրական դատարան և ըստ անհրաժետության կդիմեն և այն կբողոքարկեն նաև Եվրոպական դատարանում։

Այս հայեցակարգի կոնցեպտը կայանում է նրանում, որ սա իրավական կարգավորումների սկզբունքային փոփոխության է բերում և դատական վերահսկողության մեխանիզմը բանկային գաղտնիքի սահմանափակման գործում գրեթե վերանում է։ ՊԵԿ-ը կարող է ամեն նախորդող տարվա հաշվետվությունը պահանջել Կենտրոնական բանկից դատարան դիմելուց հետո։ Ըստ այս օրենքի նախագծի գործարարների բանկային շարժը  յուրաքանչյուր տարվա ավարտին պարտադիր կերպով Կենտրոնական բանկի միջոցով մտնելու է ՊԵԿ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս