Հարյուրավոր վիրավորներ և կյանքից զրկվածներ դեռ մնում են փլատակների տակ և չեն տեղափոխվում. աղետալի իրավիճակ Գազայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ վատթարացավ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո։Արմատականներն այս հարձակումը համարում են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։

Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հարվածներ հասցնել դրան և Լիբանանի ու Սիրիայի որոշ տարածքների վրա։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։ Ավելի քան 2,8 հազար պաղեստինցի է զոհվել, մոտ 10,9 հազարը վիրավորվել է, իսրայելական կողմից հակամարտության զոհ է դարձել մինչև 1,5 հազար մարդ, գրեթե 4 հազարը վիրավորվել է։

Գազայի հատվածում գտնվող բժշկական հաստատությունները չեն կարողանում դիմակայել իսրայելական հրթիռակոծությունից տուժածների հոսքին։

Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է անկլավի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իյադ ալ Բուզմը։

«Հազարավոր վիրավորներ գտնվում են մահվան վտանգի տակ, քանի որ հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել  նման քանակի տուժածների»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ «հարյուրավոր դիեր դեռ մնում են փլատակների տակ և չեն տեղափոխվում»,-նշված է ոլորտի առողջապահության նախարարության կողմից հայտարարված վիճակագրության մեջ։

Ալ-Բուզմը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել «Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և Գազա բժշկական պարագաներ, ջուր և վառելիք մատակարարելու համար»: Նա անկլավում ստեղծված իրավիճակը անվանել է «աղետալի»։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս