Հայաստանը 50 հազար եվրո կտրամադրի Սլովենիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Սլովենիային։

Գործադիրը հաստատել է 50 հազար եվրո օգնությունը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի «X»-ի միկրոբլոգից։

Նախատեսվող օգնությունը տրամադրվում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի հետևանքների դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին և 4-ին հորդառատ անձրևների պատճառով Սլովենիան բախվել է իր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետին։ Հայտնի է, որ կան զոհեր, ավերվել են ճանապարհներ, կամուրջներ, շինություններ։




Լրահոս