Հայկական Ավիաուղիներ ավիաընկերության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 09:35-ին Հայկական Ավիաուղիներ ավիաընկերության A321-200 օդանավը ԱՎԻԱՑԻՈՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԹՌԻՉՔ է իրականացրել Իսրայելի մայրաքաղաք` Թել Ավիվ, որպեսզի Երևան տեղափոխի մեր հայրենակիցներին։
Թռիչքի թուլտվությունը ստացվել է ՀՀ ԱԳՆ֊ի դիվանագիտական խողովակներով, թռիչքը նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը` ընտրելով Հայկական Ավիաուղիներ ավիաընկերությանը, որպես փոխադրող։
197 ուղևորով օդանավը Երևանում վայրէջք է կատարելու տեղական ժամանակով` 15։30։