ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս կարող են արցախցիները ստանալ իրենց նպաստներն ու կեսաթոշակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից դեպի Հայաստան արցախահայերի բռնի տեղահանումից հետո առաջ են եկել մի շարք խնդիրներ։ Արցախցիներին պետք է ապահովել ոչ միայն կացարանով, այլ պետք է փորձել վերականգնել նրանց տրվող ամսական ֆինանսական միջոցների այն հատվածը, որը տրամադրել է Արցախի Հանրապետությունը․ այդ թվում կենսաթոշակ, սոցիալական աջակցություն կամ նպաստ։

ArmLur.am-ը պարբերաբար ահազանգներ է ստանում․ արցախահայերը բողոքում են, հաճախ խնդրում են օգնել և ուղղորդել՝ ում պետք է դիմել սոցիալական աջակցություն կամ կենսաթոշակ ստանալու համար։ Մեզ հասել են նաև տեղեկություններ այն մասին, որ Երևանում գտնվող Արցախի տեղեկատվական շտաբից պատասխան չեն ունեցել և արցախահայերին ուղղորդել են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

ArmLur.am-ը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու համար ինչ գործընթացներ են պլանավորվում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս