
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, տարածաշրջանում աճող լարվածությունը և դրա կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։
Էրդողանն ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ դադարեցումը կարևոր է տարածաշրջանում և աշխարհում խաղաղության համար։ Նշվել է, որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար, և որ հետագա սրմանն ուղղված քայլերից պետք է խուսափել։
Օֆելյա Հովհաննիսյան