ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է լռում Սամվել Շահրամանյանը, ի՞նչ հանդիպումներ է նա ունենում Արցախի ներկայացուցչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց մշտապես ակտիվ անցուդարձ է, ելումուտ անող քաղաքացիների և ավտոմեքենաների շարժը չի դադարում:
Արցախի կառավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, իր գործառույթներն իրականացնում է այնտեղ։

ArmLur.am-ն այսօր ներկայացուցչության դիմաց նկատեց Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան: Մեր տեղեկություններով՝ վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի պատգամավորների և քաղաքական գործիչների հետ, որպեսզի հասկանա առաջիկա անելիքները:
Երբ փորձում էինք ներկայացուցչությունից դուրս եկող անձանցից հետաքրքրվել, թե ի՞նչ հանդիպումներ են ունենում, ի՞նչ հարցեր են քննարկում Շահրամանյանի հետ, նրանք խուսափում էին տեղեկություն տալ:

Զարմանալի է, որ Շահրամանյանը, ընդամենը մի քանի օր պաշտոնավարելով, նախ ստորագրում է Արցախի լուծարման փաստաթուղթը, որը, փորձագետների պնդմամբ, ադրբեջանական ճնշման ներքո էր ստորագրված, ուստի որևէ իրավական ուժ չունի, հետո խուսափում է որևէ պարզաբանում տալ՝ ի վերջո ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ինքը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս