«Աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և մենք այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր և աշխատանքներ ենք տանում»:
Դերենիկ Դումանյան. 168.am
Առողջապահության նախարարի ասածն, իհարկե, ճշմարտություն է ` և միանգամայն նորմալ: Խնդիրն այն է, որ պարզապես այս միտքը շատ հետաքրքիր է հնչում Հայաստանի այսօրվա ընդհանուր վիճակի ֆոնի վրա: Իսկապես որ այս իշխանությունների ձեռքում հատկապես Հայաստանում հոգեբույժի և հոգեբանի մասնագիտությունը տարեցտարի պետք է ավելի կարևորվի: Կյանքի պայմանների վատացման և արդարության բացակայության հետ կապված ՝ գնալով ավելանում է վերջինների պահանջարկը: Եվ եթե այս իշխանություններն այսպես շարունակեն, ապա հոգեբանի կարիք կունենա ժողովրդի մեծ մասը: