
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ », – նշել է նա։