
Մենք ընդունում ենք, որ Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նրա խոսքով, իրենց համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը
«Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը։Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով», – ասել է նա։