Ակսերանում ևս մեկ դիտակետ է ապամոնտաժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ևս մի ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։




Լրահոս