Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Ալբերտ Վ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Լրահոս