
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Ինչպես հայտնի է՝ Սահմանադրական դատարանը վճռել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ այլ պետություններ առանց կառավարության համաձայնության այցելելով:
«Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Մնալու եմ այնտեղ, որտեղ ամբողջ կյանքիս ընթացքում եմ եղել, և ինչի համար եկել եմ Ֆրանսիայից, մնացել այստեղ ու պայքարում եմ մեր երկրի եվրոպական ապագայի ու ժողովրդավարության համար»,- ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։