Անդրանիկ Թևանյանը կհրաժարվի մանդատից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են՝ վերցնե՞լ, թե՞ հրաժարվել ավագանու մանդատներից։ Ուրբաթ օրը որոշել են, որ պետք է վերցնեն, այդ մասին կհայտարարեն այսօր կամ վաղը։ Սակայն ինքը՝ Թեւանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից: Նա կարծում է, որ ամոթ է՝ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց վերցնել ավագանու մանդատը։ Իհարկե, այլ փաթեթավորում կտրվի, թե Թեւանյանը, ըստ էության, իրագործել է ամբողջական իշխանափոխության իր ծրագրի առաջին փուլը` ՔՊ-ն Երեւանում իշխանություն չունի, բայց պետք է շարունակել սկսած գործը՝ ավագանին քաղաքապետարանում կռիվ կտա իշխանության դեմ, ինքը` այլ ճակատում։

Մենք տեղեկացանք նաեւ, թե դաշինքում պնդում են, որ Զարուհի Փոստանջյանն էլ հրաժարվի մանդատից, քանի որ կարծում են, որ նա պրոբլեմներ է ստեղծում ընդդիմադիր դաշտում: Վկան՝ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ կապված վերջին սկանդալը։ Թե ինչ որոշում կընդունվի այս մասով, դեռ պարզ չէ։

Քաղաքապետարանի մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ «Մայր Հայաստան» դաշինքից 2 հոգի՝ Դուստրիկ Մխիթարյանը եւ Ադրինե Ավագյանը, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, երկուսն էլ Վազգեն Մանուկյանի կուսակից-համախոհներն են։ Խմբակցության ղեկավար կդառնա Մանուկ Սուքիասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս